01/15/2026

Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Մարտի 1-ի գործով հարցաքննվել է. նա վկայի կարգավիճակ ունի

Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Մարտի 1-ի գործով հարցաքննվել է. նա վկայի կարգավիճակ ունի

Մեր տեղեկություններով, այսօր Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա հարցաքննվել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը տեւել է մի քանի ժամ: 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն, դարձյալ հարցաքննության վերաբերյալ տեղեկություն չտրամադրեցին՝ նշելով, որ չեն մեկնաբանում:

Նշենք, որ Մարտի 1-ի գործով որպես վկա մի քանի անգամ հարցաքննվել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նրա հարցաքննությունն ավարտվել է երեկ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: