01/15/2026

Քոչարյանի պաշտպանները բողոքարկելու են Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում, գանգատ կներկայացվի նաև ՄԻԵԴ

Քոչարյանի պաշտպանները բողոքարկելու են Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում, գանգատ կներկայացվի նաև ՄԻԵԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում, ինչպես նաև գանգատ կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: ՀՀ վերաքննիչ դատարանը փետրվարի 7-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները, խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ. Քոչարյանը կմնա կալանքի տակ: «Պարտադիր բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանի որոշումը: Հերթական բողոքն է գնալու Մարդու իրավունքների եվրոպական դատարան և զուգահեռ մեր Վճռաբեկ դատարան»,- ասաց Ալումյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: