01/15/2026

Երբ ժողովուրդը որոշի ազատել ինձ աշխատանքից, հետ կգնամ, գուցե լրագրությամբ կզբաղվեմ. վարչապետ

Երբ ժողովուրդը որոշի ազատել ինձ աշխատանքից, հետ կգնամ, գուցե լրագրությամբ կզբաղվեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստաընկերությանը: Նա խոսել է մի շարք հարցերի շուրջ: Նշել է, որ ինքը հիմա նույն մարդն է, ինչ հեղափոխությունից առաջ:

«Ես նույն մարդն եմ, նույն առաքելությունն ունեմ, ինչ 1, 2, 10 տարի առաջ: Մեր հեղափոխության հիմնական իմաստն այն է, որ ՀՀ քաղաքացին միշտ հնարավորություն ունենա ընտրելու կամ փոխելու կառավարությունը: Ներկա պահին ինձ ընկալում եմ որպես աշխատող, որին ժողովուրդը վարձել է որոշակի աշխատանք կատարելու համար: Քանի դեռ մարդիկ գոհ են իմ աշխատանքից, կշարունակեմ իմ առաքելությունը: Երբ ժողովուրդը որոշի ազատել ինձ աշխատանքից, հետ կգնամ, գուցե լրագրությամբ կզբաղվեմ, գուցե նոր գրքեր կգրեմ»,- ասել է նա:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: