01/15/2026

Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին թմրանյութ տեղափոխող Իրանի քաղաքացու են ձերբակալել

Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին թմրանյութ տեղափոխող Իրանի քաղաքացու են ձերբակալել

 Մեղրիի սահմանային Կարչևան անցակետում ռուս սահմանապահները ձերբակալել են թմրանյութ տեղափոխող Իրանի քաղաքացու: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից, ռուս սահմանապահները զննել են բեռնատարը, որը փորձել է հատել Հայաստանի պետական սահմանը. զննության արդյունքում բեռնատարում հայտնաբերվել է 57 գրամ թմրանյութ (նախնական տվյալներով օփիում տեսակի):

Բեռնատարի վարորդը, ով Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:

Իրականացվում են հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: