01/15/2026

Հայաստանն առաջինն արձագանքեց մեր կոչին, շնորհակալություն. ՌԴ ՊՆ նախարար

Հայաստանն առաջինն արձագանքեց մեր կոչին, շնորհակալություն. ՌԴ ՊՆ նախարար

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ընդունել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության խորացմանը:

Շոյգուն շնորհավորել է Տոնոյանին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը եղել և մնում է հուսալի դաշնակից և կարևորագույն գործընկեր Ռուսաստանի համար Անդրկովկասում: Նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանին Սիրիա հումանիտար խումբ ուղարկելու համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Դուք առաջինն էիք, որ արձագանքեցիք մեր կոչին՝ աջակցել արաբական պետության խաղաղ քաղաքացիներին»,-ասել է Շոյգուն:

ՌԴ Պաշտպանության նախարարը նաև խնդրել է Տոնոյանին արագացնել Երկրորդ աշխարհամարտին մասնակցած հայերի լուսանկարները փոխանցելու գործընթացը, որպեսզի դրանք փակցվեն Հայրենասերի այգու հիշատակի ճեմուղում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: