01/15/2026

«ԳԱՆՁԱՍԱՐՆ» ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ 4 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ

«ԳԱՆՁԱՍԱՐՆ» ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ 4 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ

«Գանձասար-Կապանն» ավարտել է կապանյան իր հավաքը եւ վերադարձել է Երեւան: Հավաքի վերջին օրը թիմը երկկողմանի հանդիպում անցկացրեց:

«Գանձասար -Կապանը» շարունակում է մարզվել «Փյունիկի» մարզադպրոցում: Փետրվարի 9-ին Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմը Վանաձորում ստուգողական հանդիպում կանցկացնի «Լոռիի» հետ, իսկ փետրվարի 14-ին արդեն կուղեւորվի Անթալիա, որտեղ կանցկացնի ստուգողական 4 հանդիպում:

Փետրվարի 17-ին «Գանձասար-Կապանը» կմրցի Ուկրաինայի բարձրագույն խմբի ներկայացուցիչ Չեռնիգովի «Դեսնայի», փետրվարի 20-ին կխաղա Բելառուսի բարձրագույն խմբում հանդես եկող Մինսկի «Գորոդեյայի եւ փետրվարի 23-ին՝ Օմսկի «Իրտիշի» հետ, որը հանդես է գալիս Ռուսաստանի ազգային լիգայում: Վերջին հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին ղազախական «Ժետիսուի» հետ,  որը նույնպես հանդես է գալիս իր երկրի բարձրագույն խմբում: Կապանյան թիմը տուն կվերադառնա փետրվարի 27-ին:

Ի տարբերություն մյուս թիմերի՝ «Գանձասար-Կապանը» ազատ է գարնանային հատվածի մեկնարկային հանդիպումից եւ իր առաջին խաղը կանցկացնի մարտի 6-ին «Ալաշկերտի» հետ:

«Գանձասար-Կապանը» մեկ տարվա պայմանագիր է ստորագրել պորտուգալացի կիսապաշտպան Ժորյե Մարտին Չուլայի հետ: Պերուացի կիսապաշտպան Կառլոս Դանթե Օլասկուրագա Վիերայի հարցը պարզ կդառնա Անթալիայի հավաքի ժամանակ: Արտասահմանյան հավաքի ընթացքում կապանյան թիմում փորձաշրջան կանցնեն եւս մի քանի լեգեոներներ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: