01/15/2026

Հայերը պահպանում են ադրբեջանցիների և հրեաների գերեզմանները. Լապշին

Հայերը պահպանում են ադրբեջանցիների և հրեաների գերեզմանները. Լապշին

Օրեր առաջ Հայաստան ժամանած հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատմել է այն մասին, թե ինչպես են հայերը Եղեգիսում պահխանում հրեաների և ադրբեջանցների գերեզմանները:

«Այսօր Հայաստանում միայն մեկ հին հրեական գերեզմանոց է պահպանվել, Եղեգիս գյուղում: Այն բարդ է գտնել, գտնվում է գյուղի ծայրամասում: Դրա մոտակայքում է գտնվում նաև ադրբեջանական գերեզմանոցը»,-գրում է նա:

Լապշինի խոսքերով, խորհրդային տարիներին այդ տարածքում հայերն ու ադրբեջանցիները միասին են ապրել, սակայն ղարաբաղյան հակամարտության սկսվելուց հետո Հայաստաից ադրբեջանցիները հեռացել են, իսկ հայերը հեռացել են Ադրբեջանից. «Պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացա, որ հայերը պահպանել են գերեզմանոցը: Չկա ոչ մի ոչնչացված գերեզման, վանդալիզմ, գրաֆիտի»:

Ինչ վերաբերում է հրեաների գերեզմաններին, ապա դրանք շատ ավելի հին պատմություն ունեն, դրանցից ամենանորը 1346 թվականի է: Որևէ մեկին հայտնի չէ, թե ինչպես են հրեաները հայտնվել այդ տարածքում և ինչպես հեռացել:

analitik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: