01/15/2026

Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից. Մուսինյան

Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից. Մուսինյան

Մարտի 1-ի գործի շրջանակում երեկ որպես վկա հարցաքննված Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Մեր հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը կշարունակվի՞, Մուսինյանը պատասխանեց, որ եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, իրենք հանրությանը կտեղեկացնեն:

Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործով առաջին անգամ է հարցաքննվել:

Այս գործի շրջանակում օրեր առաջ մի քանի ժամ հարցաքննվել է նաեւ Սերժ Սարգսյանը. նա նույնպես վկայի դատավարական կարգավիճակ ունի: 

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: