01/15/2026

Հայտնի են 12 նախարարությունների անվանումները

Հայտնի են 12 նախարարությունների անվանումները

ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են. հայտնի են 12 նախարարությունների անվանումները:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

1.   Արտաքին գործերի նախարարություն

2.  Պաշտպանության նախարարություն

3.  Արտակարգ իրավիճակների նախարարություն

4.  Արդարադատության նախարարություն

5.  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

6.  Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

7.  Բնապահպանության նախարարություն

8.  Առողջապահության նախարարություն

9.  Ֆինանսների նախարարություն

10. Էկոնոմիկայի նախարարություն

11. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

12. Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

Կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: