01/15/2026

Կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը կսահմանափակվի. օրենսդրական նախաձեռնություն

Կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը կսահմանափակվի. օրենսդրական նախաձեռնություն

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի պատրաստած նոր օրենսդրական նախաձեռնությամբ կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառքի գովազդը կսահամանափակվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաձեռնության մասին պատգամավորը խոսեց Աժ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի առաջին նիստում:

«Իմ նախաձեռնությունը վերաբերում է ավարտական, կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների համար վճարովի ծառայությունների մատուցմանը: Դա լուրջ խնդիր է կրթության որակի ապահովման համար: «Գովազդի մասին» օրենքում և Վարչական օրենսգրքում փոփոխության կատարելով մենք սահմանափակելու ենք դրանց գովազդը»,-ներկայացրեց Հովհաննիսյանը:

 Նա նշեց, որ իր առաջարկած փոփոխությունը խնդիրն ամբողջապես չի կարող լուծել, քանի որ չունենք օրենսդրական լուրջ գործիքներ դրանց գործունեությունը արգելելու համար, սակայն գոնե կսահմանափակվի: Պատգամավորը նկատել է` նման գովազդները բազմաթիվ են: Իսկ խնդրի ամբողջական լուծման համար նա բուհերում հակապլագիատ գործիքի ներդրման անհրաժեշտություն է տեսնում:

Նախագիծն արդեն պատրաստ է, և պատգամավորն այն շուտով կներկայացնի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: