01/15/2026

Ուկրաինական պորտալը Հայաստանն ընդգրկել է հանգստի համար բյուջետային ուղղությունների թոփ 7-յակում

Ուկրաինական պորտալը Հայաստանն ընդգրկել է հանգստի համար բյուջետային ուղղությունների թոփ 7-յակում

Ուկրաինական Ukr.Media պորտալը կազմել է 2019-ի բյուջետային ուղղևորությունների համար լավագույն երկրների 7-յակը, որում ընդգրկվել է նաև Հայաստանը:

«Հայաստանն իրական դրախտ է պատմության սիրահարների համար: ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող Զվարթնոց տաճարը, Գառնիի ամրոցը, Էջմիածնի վանքը, որը նույնպես ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում, Կաթողիկե և Զորավար եկեղեցիները Հայաստանի առավել հայտնի տասնյակ հուշարձաններից մի քանիսն են:

Երկիրը չունի ելք դեպի ծով, սակայն դա փոխհատուցվում է գեղեցիկ Սևանա լճով, որտեղ ավելի լավ է հանգստանալ հուլիսից մինչև օգոստոսի վերջերը, երբ ջուրը հաճելի տաք է լինում», - ասվում է պորտալի նկարագրության մեջ:

Կայքի փորձագետները վերլուծել են նաև ավիատոմսերի և հյուրանոցային սենյակների գները:

Ցանկում ներկայացված են նաև Ռումինիան, Ալբանիան, Թուրքիան, Սլովակիան, Սլովենիան և Վրաստանը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: