01/15/2026

Կոնստանտին Օրբելյանը կմասնակցի «Grammy» 61-րդ մրցանակաբաշխությանը

Կոնստանտին Օրբելյանը կմասնակցի «Grammy» 61-րդ մրցանակաբաշխությանը

Ամենամյա «Grammy» համաշխարհային մրցանակաբաշխությանը տեղի կունենա փետրվարի 11-ին՝ Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 5-ին։ Այն կանցկացվի Լոս Անջելեսի Սթելպլս կենտրոնում։ Միջոցառմանը կմասնակցի նաեւ Հայաստանի օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Օրբելյանն առաջադրվել է «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում։ Հետմահու առաջադրվել է ամենահայտնի դրամատիկ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին։ 

«Այսօրինակ հեղինակավոր համաշխարհային մրցանակաբաշխությանը հայազգի արտիստի՝ առավել եւս Հայաստանի օպերային թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի՝ Մաեստրո Կ․ Օրբելյանի մասնակցությունն արդեն իսկ մեծագույն հպարտություն է յուրաքանչյուր հայի համար», - նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Օրբելյանի այցի կապակցությամբ տհաճ պատմություն է տեղի ունեցել։ Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը հայտարարել էր, որ դիրիժորը պահանջել է ֆինանսավորել մրցանակաբաշխության մեկնելու ծախսերը։

Այդուհանդերձ Ղարիբյանը հավելել է, որ Օրբելյանն ինքն է դիմել «Grammy» մչցանակաբաշխության կազմակերպիչներին, որպեսզի իր համար հրավեր ուղարկեն, իսկ այժմ փորձում է իրավիճակն այնպես ներկայացնել, ասես հենց իրենք են հրավիրել։ Փոխնախարարի հայտարարությունը սոցցանցերում բացասական կարծիքների մեծ ալիք էր բարձրացրել, շատերը գրում էին, որ կարեւոր չէ նրան հրավիրել են Լոս Անջելես, թե ոչ․ նման հեղինակավոր միջոցառման մասնակցության ծախսերը պետք է հովանավորվեն ամեն դեպքում։ Չէ՞ որ խոսքը երկրի հեղինակության մասին է։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: