01/15/2026

«Ջանք չենք խնայելու նպաստելու մեր երկրում քաղցկեղի «տապալմանը». Աննա Հակոբյան

«Ջանք չենք խնայելու նպաստելու մեր երկրում քաղցկեղի «տապալմանը». Աննա Հակոբյան

«CityofSmyle հիմնադրամի գործունեության շրջանակներում ջանք չենք խնայելու նպաստելու մեր երկրում քաղցկեղի «տապալմանը», - Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Հակոբյանը նշել է՝ քաղցկեղը Հայաստանում պետք է դառնա հերթական հիվանդություն, որով հիվանդանալը դեռ ոչինչ չի նշանակում։

«Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ փետրվար ամիսը շատ երկրներ նվիրում են քաղցկեղի խնդրին՝ խոսում այս հիվանդության կանխարգելման, վաղ ախտորոշման, արդյունավետ բուժման հրամայականների մասին: CityofSmyleհիմնադրամի գործունեության շրջանակներում ջանք չենք խնայելու նպաստելու մեր երկրում այս հիվանդության «տապալմանը»: Քաղցկեղը Հայաստանում պետք է դառնա հերթական հիվանդություն, որով հիվանդանալը դեռ ոչինչ չի նշանակում, և Հայաստանում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի այս հիվանդությամբ ախտորոշված քաղաքացիները ստիպված չլինեն փախստականների ճամբարներում բնակվել, բարձր մակարդակի բուժում ստանալու համար», - գրել է վարչապետի տիկինը:

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: