01/15/2026

Փաշինյան. Ղարաբաղի ժողովուրդը պետք է մասնակցի սեփական ճակատագրի որոշմանը

Փաշինյան. Ղարաբաղի ժողովուրդը պետք է մասնակցի սեփական ճակատագրի որոշմանը

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է գործուն մասնակցություն ունենա սեփական ճակատագրի որոշման գործին, քանի որ Ստեփանակերտի անմիջական մասնակցությունը բանակցություններին այս ամիսներին եղել է հայկական կողմի կարեւոր մոտեցումներից մեկը։

Անդրադառնալով Բաքվի դիրքորոշմանը՝ Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական ղեկավարությունն ինչպես առաջ, այնպես էլ հիմա բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության հայտարարություններին արձագանքում է հետեւյալ կերպ. եթե հայկական կողմը բանակցություններին ներգրավի ԼՂՀ-ն, ապա Բաքուն, իր հերթին, կպնդի, որ դրանց մասնակցի Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը։ «Իրականում Ադրբեջանի այս դիրքորոշումը կարիք ունի լրջագույն պարզաբանումների։ Բանն այն է, որ Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքն այս ամբողջ ընթացքում մասնակցել է բանակցություններին։ Ինչպե՞ս։ Ամեն ինչ շատ պարզ է։ Այս ամբողջ ընթացքում Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, նրանք Ադրբեջանի քաղաքացիներն են, հետեւաբար՝ Ադրբեջանի նախագահն ընտրվել է այդ թվում նաեւ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» կողմից»,- ասել է Փաշինյանը։

 
Հայաստանի վարչապետը հավաստիացրել է, որ տեսնում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցային գործընթացում ներգրավելու կոնկրետ ձեւերն ու մեթոդները։ Այդ մեթոդները եւ ձեւերը, ըստ նրա, կքննարկվեն Հայաստանի միջազգային գործընկերների հետ։

 

artsakhpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: