01/15/2026

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ կառավարությունը ծրագիր կազմելիս հաշվի չի առել խորհրդարանի կարծիքը

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ կառավարությունը ծրագիր կազմելիս հաշվի չի առել խորհրդարանի կարծիքը

 ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համարում է, որ Խորհրդարանն արհամարհվել է կառավարության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանն ասաց փետրվարի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այս ծրագիրը հնարավոր չէ փոխել, այն պետք է հաստատել կամ մերժել: Նախկինում ծրագրերն ուղարկվում էին խմբակցություններին մինչև դահլիճ մտնելը ու խմբակցությունները հնարավորություն էին ունենում իրենց առաջարկները ներկայացնել ծրագրի վերաբերյալ: Հիմա խորհրդարանը արհամարհվել է, և միանգամից ստացել է ծրագիր՝ դահլիճում քննարկելու համար»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց նաև, որ պարզ չէ, թե ովքեր են իրականացնելու գործադիրի ներկայացրած ծրագիրը:

«Մենք քննարկում ենք մի ծրագիր, որի իրականացնողները հայտնի չեն: Այսինքն՝ կառավարությունը չունի կառուցվածք, չկա կառավարության կառուցվածքի մասին օրենք, որը մեզ կտա հնարավորին տեսլական, թե ովքեր են իրականացնելու այդ ծրագիրը»,- նշեց խմբակցության ղեկավարը:

Մարուքյանի խոսքով՝ կառավարության ծրագրի քվեարկության վերաբերյալ իրենց խմբակցությունում նախնական տրամադրվածություն կա, բայց քննարկումները չեն ավարտվել, իսկ դրանց վերջնական արդյունքի վերաբերյալ համապատասխան հայտարարություն կանեն:

ՀՀ Կառավարությունն իր ծրագիրը հաստատել է փետրվարի 8-ին: Փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ներկայացրել է խորհրդարանի անդամներին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: