01/15/2026

Փաշինյանը շտկում է կատարել կրթության նախարարության անվան մեջ. կլինի նաեւ սպորտ բառը

Փաշինյանը շտկում է կատարել կրթության նախարարության անվան մեջ. կլինի նաեւ սպորտ բառը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շտկում է կատարել նախարարություններից մեկի անվան մեջ: Մեր տեղեկություններով՝ Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության անվան մեջ կավելացվի սպորտ բառը: Կլինի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

Ավելի վաղ հայտնի էր, որ սպորտը կրթության, գիտության եւ մշակույթի հետ նույն նախարարության մեջ է ներառվելու: Փետրվարի 2-ին հայտնի դարձան 12 նախարարությունների անունները, եւ այդ նախարարության անվան մեջ սպորտ բառը չկար: Այս փաստը սպորտային եւ սպորտասեր շրջանակներում, եթե ոչ վրդովմունք, ապա տարակուսանք էր առաջացրել, թե ինչ վերաբերմունք է ունենալու պետությունը սպորտի նկատմամբ, ինչ դեր է հատկացված լինելու սպորտին, եթե այդ հարցերով զբաղվող նախարարության անվան մեջ այն հիշատակված չէ:

Ֆեյսբուքում հարցը բարձրացրել էր ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որն ընդգրկված է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Նա եթերային հարթակ էր խնդրել թեման քննարկեու համար:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: