01/15/2026

Ծառուկյանը Պուտինի հրավերով Սոչի կմեկնի

Ծառուկյանը Պուտինի հրավերով Սոչի կմեկնի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ից 15-ը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Համաժողովը հեղինակավոր հարթակ է, որը նպաստում է ազգային տնտեսությունների կայուն աճին, տարածաշրջանում ներդրումային ներուժի իրացմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և ռուսական ընկերությունների և օտարերկրյա գործընկերների միջև գործարար կապերի ամրապնդմանը: 

Համաժողովն այս տարի անցկացվում է «Ազգային ծրագրեր. Ռազմավարությունից մինչև գործողություն» խորագրի ներքո: Համաժողովի կազմակերպիչները լիահույս են, որ այն նպաստելու է տարբեր երկրների միջև փոխշահավետ գործարար և հումանիտար կապերի ընդլայնմանը, հնարավորություն է տալու քննարկել Ռուսաստանի ներդրումային հնարավորությունների բարեհաջող իրականացման, մրցունակ բիզնես միջավայրի ստեղծման, կոնկրետ ոլորտների, ընկերությունների և նախագծերի համար արդյունավետ լուծումներ գտնելու հետ կապված հիմնախնդիրները: Գագիկ Ծառուկյանը Սոչի է մեկնելու վաղը՝ փետրվարի 13-ին: 

shantnews.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: