01/15/2026

ՊՆ-ն դիմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից վետերանների հարազատներին

ՊՆ-ն դիմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից վետերանների հարազատներին

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կոչով դիմել է Հայաստանի քաղաքացիներին՝ ներգրավելու իրականացվող նախագծում: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ սա շատ կարևոր է, խնդրում եմ ակտիվորեն ներգրավվել այս հարցում: Հասկանալի է, որ մեր պապերն ու տատիկները կամ մահացել են արդեն կամ հասկանալի պատճառներով իրենք չեն կարող այդ նկարներն ու տվյալները մեզ ուղարկել: Խնդրում եմ գտեք և ուղարկեք նրանց նկարները:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին:

Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տաճարի «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (JPEG ֆորմատով) և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ):

Լուսանկարները և տվյալները խնդրում ենք ուղարկել [email protected][email protected] հասցեներին` կատարելով «1941-1945» նշումը»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: