01/15/2026

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին

Հարգելի պարոն Ալեքսանյան

Գորիսի տարածաշրջանի համայնքների միությունն իր վրդովմունքն է հայտնում թերթի խմբագրության մեքենայի հրկիզման առիթով:

Մենք ակնկալում ենք, որ հավատ ներշնչող քննությամբ կբացահայտվեն հանցագործները եւ պատասխանատվության կենթարկվեն:

Մենք նաեւ վստահ ենք, որ բազմաթիվ փորձություններ տեսած խմբագրակազմը չի ընկրկի եւ կշարունակի քայլել իր որդեգրած ճանապարհով, որ բոլորիս ճանապարհն է, Սյունյաց աշխարհի բնականոն ճանապարհը:

Ամեն օր սպասում ենք թերթի եւ syuniacyerkir.am հրապարակումներին:

 

Գրիշա Հարությունյան

Գորիսի համայնքների միության նախագահ, Գորիսի պետական համալսարանի դասախոս





ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: