01/15/2026

Ուշադրություն, վտանգ. հրապարակվել են ճառագայթման ամենաբարձր մակարդակով սմարթֆոնները

Ուշադրություն, վտանգ. հրապարակվել են ճառագայթման ամենաբարձր մակարդակով սմարթֆոնները

Statista ընկերության փորձագետները ներկայացրել են էլեկտրամագնիսական ճառագայթման ամենաբարձր մակարդակն ունեցող սմարթֆոնների վարկանիշը։ 

Ընկերությունը տվյալները հրապարակել է Twitter–ում, գրում է ՌԲԿ–ն։ 

Ըստ վարկանիշի, Xiaomi Mi A1 չինական սմարթֆոնի ճառագայթման մակարդակը կազմում է 1,75 վատտ 1 կգ–ի համար, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վարկանիշում։ Երկրորդ տեղում OnePlus 5T չինական սմարթֆոնն է` 1,68 վատտ, երրորդ տեղում Xiaomi Mi Max 3–ն է` 1,58 վատտ։ 

Վարկանիշում հայտնվել են նաև Apple ամերիկյան կորպորացիայի երկու մոդելները։ Այսպես, 9–րդ տեղում է iPhone 7–ը, որի ճառագայթման մակարդակը կազմում է 1,38 վատտ 1 կգ–ի համար, 14–րդ տեղում iPhone 8–ն է։ 

Ընկերությունը նշում է, որ վարկանիշը կազմելիս փորձագետներն օգտվել են ճառագայթման պաշտպանության գերմանական գերատեսչության տվյալներից։ Նրանք ուսումնասիրել են Apple–ի, Blackberry–ի, Google–ի, HTC–ի, Huawei–ի, Samsung–ի, LG–ի, Motorola–ի, OnePlus–ի, Sony–ի, Xiaomi–ի և ZTE–ի սմարթֆոնները։

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: