01/15/2026

Հայոց բանակի առաջին ճոպանուղին է գործարկվել լեռնային դիրքերում (ՎԻԴԵՈ)

Հայոց բանակի առաջին ճոպանուղին է գործարկվել լեռնային դիրքերում (ՎԻԴԵՈ)
Գործարկվել է առաջին բեռնատար ճոպանուղին` տարբեր տեսակի բեռները լեռնային դիրքեր հասցնելու համար: Այս մասին Հայաստանի կառավարությունն իր Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակվել:

«Տղաների գործը հեշտացել է` ոտքով բեռը 25 րոպեում էին բարձրացնում: Հիմա ճոպանուղին այն 18 րոպեում դիրքեր է հասցնում»,- նշվում է հրապարակման մեջ:

Նախաձեռնության հեղինակն օդաչու Հակոբ Ճաղարյանն է: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Լեռնային տուրիզմի և ալպինիզմի ֆեդերացիայի հետ միասին որոշվեց լեռնային դիրքերի սահմանապահների համար հատուկ պարաններ գցել: 

Ճոպանուղի սարքելու որոշումը կայացվել է 2017 թվականին` հագուստ, բեռ, վառելիք տեղափոխելու համար: Բայց չսահմանափակվելով եղածով` որոշվել է լեռնային դիրքերը միմյանց կապել զիփլայնով, ինչին աջակցություն է ցուցաբերել Ենոքավանի զիփլայնի ղեկավարությունը:

 
 
 
 

newsarmenia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: