01/15/2026

Ֆինանսների նախարարը չի կարծում, թե կառավարության ծրագիրը չափելի չէ

Ֆինանսների նախարարը չի կարծում, թե կառավարության ծրագիրը չափելի չէ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայն չէ Ազգային ժողովի պատգամավորների այն դիտարկմանը, որ թվերի բացակայության պատճառով Կառավարության ներկայացրած ծրագիրն անչափելի է: Այս մասին Ջանջուղազյանն ասաց փետրվարի 13-ին՝ Ազգային ժողովում պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

«Որ կարող է այդպիսի տեսակետ գոյություն ունենալ, իհարկե, համաձայն եմ, բայց, որ դա միակ ճանապարհն է հսկողություն իրականացնելու, բնավ համաձայն չեմ: Որովհետև բացի կառավարության ծրագրից, կառավարությունը նաև այլ փաստաթղթեր է ներկայացնում Ազգային ժողովին: Ներկայացնում է յուրաքանչյուր տարվա համար բյուջեի նախագիծ, և շատ էական կլինի ԱԺ պատգամավորների ներգրավվածությունն ու մասնակցությունն այդ գործընթացներին, որովհետև դրանից է կախված, թե որքանով հետո կկարողանանք դատողություն անել այս կամ այն ծրագրի արդյունավետության վերաբերյալ»,- ասաց Ջանջուղազյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: