01/15/2026

Կառավարությունը ավագանու դերը բարձրացնելուն միտված օրենքի նախագիծ է մշակում

Կառավարությունը ավագանու դերը բարձրացնելուն միտված օրենքի նախագիծ է մշակում

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ավագանիների դերը բարձրացնելուն միտված օրենքի նախագիծ է պատրաստում:

Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մենք հիմա օրենսդրական նախաձեռնություն ենք պատրաստում, որը, համոզված եմ, բուռն քննարկումների տեղիք կտա: Կարծում ենք, որ քաղաքական այս իրողությունները հաշվի առնելով, պետք է որոշակիորեն բարձրացնել ավագանիների դերը: Որոշ դեպքերում ավագանիներին լիազորություններ տալ համայնքի ղեկավարի պաշտոնանկության հարցը լուծելու համար: Հիմա Տարածքային կառավարման նախարարությունն աշխատում է օրենսդրական այդ նախաձեռնության վրա, և առաջիկայում այդ նախագիծը կհասնի Ազգային ժողով»,- ասաց Փաշինյանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: