01/15/2026

Մարզպետի լիազորությունները կֆիքսվեն տարածքային կառավարման մասին օրենքով

Մարզպետի լիազորությունները կֆիքսվեն տարածքային կառավարման մասին օրենքով

Տարբեր մարզերի համար մարզպետարանների աշխատակազմի կրճատումները կլինեն տարբեր՝ տարբեր մեխանիզմներ հաշվի առնելով: Այս մասին փետրվարի 13-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մենք ներգրավել ենք խորհրդատվական ընկերություններ, որոնք ուսումնասիրել և առանձնացրել են օղակներն են ավելի ուռճացած: Կարող է ստացվել, օրինակ, որ Գեղարքունիքում կրճատվի իրավաբանական, Շիրակում՝ ՏԻՄ վարչությունը: Այնպես որ, այս պահին չեմ կարող ասել, թե, օրինակ, Շիրակի մարզում որ վարչությանը կամ բաժիններին սա կվերաբերի: Բայց, անշուշտ, լինելու են վերախմբավորումներ և տարբեր բաժինների մեջ ներառվելու են այլ բաժիններ՝ լինելու են անվանական փոփոխություններ, նաև գործառույթների վերախմբավորում ու վերակազմավորում: Կրճատումների քանակը ևս որոշվելու է ընթացքում: Փոխմարզպետների հարցը ևս կորոշվի առաջիկայում»:

Մարզպետի լիազորությունները, ըստ նախարարի, կֆիքսվեն տարածքային կառավարման մասին օրենքով, որն արդեն կառավարությունում է և շուտով արդեն կշրջանառվի:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: