01/15/2026

Ձեր նշանակած ոստիկանապետին լակոտ են ասում դատարանում, նախարարին հաթաթա տալիս, իսկ դուք չեք կարողանում պաշտպանել, համարձակություն չունեք զորավիգ լինելու․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր նշանակած ոստիկանապետին լակոտ են ասում դատարանում, նախարարին հաթաթա տալիս, իսկ դուք չեք կարողանում պաշտպանել, համարձակություն չունեք զորավիգ լինելու․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այլաբանական գեղեցիկ համեմատությունները ոչ մի աղերս չունեն մեր կյանքի հետ, որովհետև եթե ձեր նկարագրած այգին ու այգեպանը չունեն ներքին և արտաքին անհրաժեշտ պաշտպանություն անձրևից, կայծակից, կարկուտից, այգու ծառերը ոչ մի դեպքում ձեր այդքան գեղեցիկ նկարագրած բերքը չեն ապահովելու:

Այս մասին այսօր խորհրդարանում անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ելույթի այն հատվածին, որ Կառավարությունն այգեպան է, որը պետք է այգին մաքրի մոլախոտերից ու փշերից, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են «լակոտ», ձեզնից և ոչ մեկ նրան չի պաշտպանում, երեկ էլ պաշտպանության նախարարին էին արդեն հաթաթա տալիս, իսկ դուք համարձակություն չունեք զորավիգ լինելու։ Մինչև ե՞րբ: Ի՞նչ այգի, ի՞նչ այգեպան, ի՞նչ հիմն, ի՞նչ դրոշ, երբ պետականության համար կենսական այս ինստիտուտները չեք կարողանում միասնաբար պաշտպանել»,- իր մտահոգությունները հայտնեց պատգամավորը։ Մանրամասները՝ տեսասնյութում։

Աղավնի Սուքիասյան 

factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: