01/15/2026

Առաջին անգամ ռուսական մամուլը Քոչարյանին անվանեց քաղբանտարկյալ

Առաջին անգամ ռուսական մամուլը Քոչարյանին անվանեց քաղբանտարկյալ

Ռուսական «Комсомольская правда» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ  Հայաստանը հասավ նրան, ինչը  հետխորհրդային տարածքում ոչ մի իշխանություն չէր կարող անել: Երևանում հայտնվեց առաջին քաղբանտարկայլը` Ռոբերտ Քոչարյանը, ում գործը  դեռ քննության փուլում է:

1998-ից 2008 թվականներին հանրապետությունը ղեկավարող նախկին նախագահին մեղադրում են 2008-ի մարտին տեղի ունեցած անկարգությունների համար, որի ընթացքում զոհեր են եղել: Անցյալ տարվա իշխանափոխությունից հետո այս  գործողությունները սկսեցին որակվել որպես Քոչարյանի կողմից  սահմանադրական կարգի տապալում: Չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ և  Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանը փորձել է  կանխել նման գործողությունները: Հատկանշական է, որ 2018 թ. Հուլիսի 28-ին  դատարանի որոշմամբ ձերբակալված Քոչարյանը ազատվել է օգոստոսի 13-ին, սակայն դեկտեմբերին կրկին ձերբակալվել է: Իսկ մյուս օրը նա նաև մեղադրվում էր կաշառք ստանալու համար  հոդվածով: Քոչարյանը կաշառքը իբր ստացել է 2008 թ.-ին  մի գործարար կնոջից, որպեսզի «չմիջամտի արաբների հետ նրա  առևտրին»: Երեկ Վերաքննիչ դատարանը մերժեց Քոչարյանի փաստաբանների  բոլոր միջնորդությունները` որոշելով երկարաձգել նրա  կալանքը»:

«Փաշինյանը, իշխանության գալով, անցյալի իրադարձությունների մեկնաբանությունները փոխվել է 180 աստիճանով և  սկսել  նախորդ իշխանությունների հալածանքը: Վտանգը կա , քանի որ Փաշինյանի վարկանիշի նվազումից հետո նախորդ իշխանությունների` առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը կտրուկ կբարձրանա », — ասում է  հայ հայտնի քաղաքագետ, Քաղաքական տնտեսության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:

politik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: