01/15/2026

Սպասվում է ձյուն եւ ձնախառն անձրև. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է ձյուն եւ ձնախառն անձրև. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 15-ին, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: 

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 14-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ին, 16-ի գիշերը սպասվում են տեղումներ, 15-ի և 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով, 16-ի կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: