03/23/2026

ԿԳՆ-ն հաստատում է՝ որոշ դպրոցների ուսուցիչներ դեռ աշխատավարձ չեն ստացել

ԿԳՆ-ն հաստատում է՝ որոշ դպրոցների ուսուցիչներ դեռ աշխատավարձ չեն ստացել

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ավագ դպրոցներից մեկի ուսուցիչներից Panorama.am-ն օրեր առաջ ահազնգել էին՝ դեռ աշխատավարձ չէին ստացել։ Ուսուցիչներն ասացին, խոստացել են երկուշաբթի փոխանցել։

ԿԳՆ-ից հայտնում են, որ Ներկայում հանրապետությունում գործող ավելի քան 1400 պետական հանրակրթական դպրոցներից և նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ընդամենը մի քանիսում են առկա աշխատավարձի ուշացման դեպքեր, ինչը պայմանավորված է պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ գանձապետական համակարգի անցման գործընթացում ի հայտ եկած տեխնիկական որոշ խնդիրներով, որոնք օպերատիվ կերպով լուծվում են:

Դրանք, ըստ նախարարության, պայմանավորված չեն պետական բյուջեում ֆինանսական միջոցների բացակայությամբ, ինչի մասին գրում են լրատվամիջոցները։

«Տեղեկացնենք, որ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կրթության ոլոտի ֆինանսավորումն իրականացվել է ամբողջ ծավալով:

Հավելենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը»,-հիշեցնում են ԿԳ նախարարությունից։

Աղբյուր` Panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: