01/15/2026

Հայտնի պարբերականը նյութ է հրապարակել տարվա ընթացքում 9 ամիս ջրի տակ անցնող հայկական եկեղեցու մասին

Հայտնի պարբերականը նյութ է հրապարակել տարվա ընթացքում 9 ամիս ջրի տակ անցնող հայկական եկեղեցու մասին

Perito-Burrito ինտերնետ պարբերականը նյութ է հրապարակել Հայաստանի տեսարժան, բայց դժվարամատչելի վայրերի մասին: Այդպիսի վայրերից է XVI դարում կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցին, որը գտնվում է Սյունիքի մարզում:

«Խորտակված եկեղեցին տեսնելը վիճակախաղում շահելու նման մի բան է: Մեկին հաջողվում է այն ամբողջությամբ տեսնել, մյուսին` հատվածաբար, մեկ ուրիշին էլ ոչինչ չի հաջողվում: Ամեն ինչ կախված է տարվա եղանակից և ջրի մակարդակից: Իսկ եթե հաջողակ լինես ու տեսնես եկեղեցին, ապա տեսարանը իսկապես հրաշալի է, անզուգական, մոգական: Մինչև 1970-ական թվականները եկեղեցին գործող էր, և այստեղ էին այցելում հարակից գյուղերի բնակիչները: Հետագայում խորհրդային իշխանությունները որոշեցին այդ տեղանքում ջրամբար կառուցել, և եկեղեցին մնաց ջրի տակ»,- գրել է հոդվածի հեղինակը:

Հոդվածում նաև նշվում է, որ եկեղեցին կարելի է տեսնել հուլիսից սեպտեմբեր ամիսներին, երբ ջրամբարից կատարվում է ջրթող: Իսկ տարվա մյուս ամիսներին այն ջրածածկ է: Հոդվածում հեղինակը պատմում է ևս մի քանի դժվարամատչելի տեղանքի ու վայրերի, այդ թվում` Տաթևի անապատի ու անուշադրության մատնված վանքի, Հայաստանի հարավում` բարձունքի գագաթին գտնվող մոռացված հին գերեզմանոցի, Երևանում վարպետ Լևոնի ստորգետնյա ձեռակերտ ապարանքի մասին և այլն:

www.shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: