03/23/2026

Սեղանին դրված է մեր երկրի ճակատագիրը, և ոչ ոք նեղանալու իրավունք չունի. պաշտոնանկ արված փոխնախարար

Սեղանին դրված է մեր երկրի ճակատագիրը, և ոչ ոք նեղանալու իրավունք չունի. պաշտոնանկ արված փոխնախարար

ՓՄՁ ասոցիացիայի խորհրդի անդամ, տնտեսական զարգացման նախկին փոխնախարար Հակոբ Ավագյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախկինում ևս ստացել է պետական աշխատանքի անցնելու առաջարկներ, սակայն, բնականաբար, մերժել է. «Այս անգամ վստահությունն էր կառավարության ղեկավարի նկատմամբ և իմ պատրաստակամությունը՝ աջակցելու իմ գիտելիքների ներածի չափով, բայց ամփոփելով իմ աշխատանքի 6 ամսվա ժամանակահատվածը՝ համարեցի, որ արդյունավետ չէ իմ՝ այնտեղ գտնվելը, և որոշեցի դուրս գալ»: Նրա խոսքով՝ սեղանին դրված է մեր երկրի ճակատագիրը, և ոչ ոք նեղանալու իրավունք չունի:

«Երկխոսության որակը էապես ընկել է: Վարչապետին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդի ձևաչափը ինչ-ինչ պատճառներով փոխվեց և որոշվեց այն դարձնել փոխվարչապետին կից: Հուսով եմ, որ այդ ֆորմատը շատ արագ կյանքի կկոչվի, ու պետական չինովնիկները ժամանակ կտրամադրեն լսելու ոլորտի շահերը ներկայացնող հասարակական կառույցներին»,- ասաց Հակոբ Ավագյանը:

Մեր զրուցակիցը քաղաքական իմաստով հասկանալի է համարում տնտեսական հեղափոխություն սկսելու մասին հայտարարությունները. «Սակայն ինձ համար դրանք շոշափելի արդյունքներն են, իսկ շոշափելի արդյունք կլինի այն, երբ իմ տնօրինող եկամուտը կավելանա: Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ օրենքներ կփոխվեն, որոնք կնպաստեն տնտեսական հեղափոխությանը»:

Նրա կարծիքով՝ պետք չէ շատ ծանր տանել ծրագրերը՝ թիվ կա, թե ոչ. եթե թիվ է լինում, հաջորդ հարցն է առաջ գալիս՝ ինչպե՞ս եք հասնելու այդ թվին. «Ինձ համար շատ ավելի կարևոր են ծրագրին հաջորդող գործողությունների ծրագրերը, որոնց մեծ մասը պետք է լինեն օրենսդրական կարգավորումներով»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: