01/15/2026

Կառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ

Կառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց իրագործել և զարգացնել մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ անցյալ տարի հավաստիացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավոր ու գառան և ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ։

Վարչապետն ասաց, որ սա կարևոր թեմա է, ու պետք է քննարկվի այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունը։

«Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա։

Վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը նշեց, որ ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու պոտենցիալ կա երկրում: Ի պատասխան վարչապետի հարցի՝ նա տեղեկացրեց, որ Հայաստանում առկա է 600-700 հազար գլուխ ոչխար և գյուղացիական տնտեսությունները քայլեր են ձեռնարկում դրանց թիվն ավելացնելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կենտրոնական բանկի նախագահի հետ քննարկել են ոչխարաբուծության զարգացման վարկերի՝ ցածր տոկոսադրույքով տրամադրման հնարավորությունները և առաջիկայում դրանք կներկայացվեն:  

 

aremnpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: