03/23/2026

Ճանապարհային նշանները գողանում են և օգտագործում որպես թոնրի կափարիչ. Նախարարը դիմում է քաղաքացիների օգնությանը

Ճանապարհային նշանները գողանում են և օգտագործում որպես թոնրի կափարիչ. Նախարարը դիմում է քաղաքացիների օգնությանը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը քաղաքացիներին խնդրում է օգնել մի խնդրի լուծման հարցում:

Այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստի ժամանակ նախարարը հայտարարեց, որ Երևանից մինչև Իրանի սահման մոտ 4000 ճանապարհային նշան պետք է տեղադրել և արդեն այդ նախագիծը մոտենում է ավարտին: Արշակյանը նշեց, որ քաղաքացիները գողանում են տեղադրված նոր նշանները և դրանք ծառայում են որպես թոնրի կափարիչ, հողօգտագործման և ձնամաքրման բահ և այլն:

Նախարար Արշակյանը հայտարարեց, որ այդ նշանները տեղադրվում է պետության միջոցներով և ծառայում են անվտանգություն ապահովելուն, դրա համար պետք չէ անպատասխան քայլերի գնալ՝ գողանալով դրանք:

Նախագիծն արժե մոտ 1 միլիոն դոլար:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին ասաց, որ ՀՀ քաղաքացիներն իրենց տնտեսական վարքագիծը պետք է փոխեն, վնաս չհասցնեն, քանի որ այդ նշանները եթե գողացվեն, նորերը պետք է տեղադրվեն, ինչի համար գումար է պետք, այնինչ այդ գումարը կարելի է ծախսել բնակարաններ կառուցելու և այլնի վրա:

analitik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: