03/23/2026

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցային համար չէ. Բելառուսը սպասում է Հայաստանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցային համար չէ. Բելառուսը սպասում է Հայաստանին

Բելառուսում հույս ունեն, որ Երևանն առաջիկայում կհայտնի, թե երբ կարող է հանդիպել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Անատոլի Գլազը:

Զասն արդեն հանդիպել է անդամ մյուս երկրների ղեկավարների հետ և ստացել նրանց աջակցությունը, իսկ Հայաստանի ղեկավարի հետ հանդիպումը չի կայանում:

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանում անցած տարի դեկտեմբերին տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, հետո ձևավորվեց նոր կառավարություն՝ մենք ըմբռնումով ենք մոտենում նրան, որ ՀՀ վարչապետը չի կարողացել հնարավորություն ունենալ հանդիպել Բելառուսի թեկնածուի հետ: Հիմա այդ ընթացքն ավարտվել է: Դրա համար մենք սպասում ենք, որ Հայաստանն առաջիկայում կհայտնի, թե երբ վարչապետ Փաշինյանը կարող է հանդիպել»,-ասել է Գլազը:

Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ Մինսկը կառուցողական է տրամադրված Երևանի հետ աշխատանքի մասով. «Հույս ունենք, որ կարող ենք փոխհամաձայնության հասնել, քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցային համարներ չեն, որոնք կարել է վերցնել, նույնիսկ եթե հնարավորություն չկա դրանք նորից օգտագործելու»:

Գլազը նաև ասել է, որ Բելառուսը և անդամ երկրները հետաքրքրված են, որ ստեղծված իրավիճակը չազդի կազմակերպության աշխատանքների և երկկողմ հարաբերությունների վրա:

 

analitik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: