01/15/2026

Պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով. Փաշինյան

Պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով. Փաշինյան

Հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ պետք է ունենանք ամփոփ պատկերացում:

Այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ ոչ միայն թիվ է պետք, այլ թիվ, հասցե, աշխատավարձ, և այս տեղեկությունը՝ պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է լրջորեն մտածել մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ արդեն իսկ վարչապետի հետ քննարկել են թափուր աշխատատեղերի և կենտրոնների զարգացման հարցը: «Ծրագիրը մշակման փուլում է, և մյուս շաբաթ ունենալու ենք քննարկում նախնական կոնցեպտի վերաբերյալ, որը կոչվելու է «ԱշխատիրՀայաստան»: Այստեղ կցանկանայի նաև նշել, որ հարցը կոմպլեքս լուծում է ստանալու, մի քանի կետերով, որոնք Դուք նշեցիք, դրանք վերաբերում էին թափուր աշխատատեղերի ընդհանուր տեղեկատվական կենտրոնին, կարողությունների զարգացմանը: Դրանք իրականացվելու են միասնական մի ծրագրի շրջանակումև ես կարծում եմ, որ այստեղ ունենք լայն հնարավորություններ աշխատելու, որովհետև գործազրկության բարձր մակարդակի հետ համատեղ ունենք բավականին մեծ քանակի թափուր աշխատատեղերև այս համընկնումն է, որ դեռևս չկա և պետք է մոտեցնել, որպեսզի գործազրկության քանակը կրճատվի, ինչպես նաև այդ թափուր աշխատատեղերն արագ համալրվեն համապատասխան կադրերով: Սա է լինելու մեր նպատակը»,- ասաց փոխվարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բավականին ֆիզիկական կարողություններ կան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, խնդիրն այդ ֆիզիկական կարողությունների բովանդակությունը կոնկրետացնելն է և էֆեկտիվ օգտագործելը: «Վերջերս այս թեմայի հետ կապված մի խնդիր էինք քննարկում Կրթության և գիտության նախարարի հետ: Տեսեք, մենք ինչ խնդիր ունենք, հիմա պետք է պետպատվերի տեղերը սահմանվեն բարձրագույն կրթության ոլորտում: Տարբեր բուհերից գալիս են հայտերև պարզ չէ, թե այդ հայտն ինչի հիման վրա է կառուցվել: Այսինքն՝ դրա տակ որևէ հաշվարկ և վերլուծություն չկա: Մեծ հաշվով համաձայն եմ՝ այս ամենը համակարգային խնդիր է լուծելու: Առանձին ուղղություններով աշխատանքները թող սկսեն, մենք շարունակաբար կհամակարգենք»,- նշեց կառավարության ղեկավարը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: