01/15/2026

ԱՄՀ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը տնտեսական աճի ներառականության ապահովման գործում

ԱՄՀ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը տնտեսական աճի ներառականության ապահովման գործում

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հոսեին Սամիի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելությանը։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի քննարկումն է եղել։

ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքվել են կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական պաշտպանության և գործարար միջավայրի բարելավման մարտահրավերներում ՀՀ կառավարության տեսլականով և այդ ոլորտներում նախարարությունների գործառութային բաժանման հարցով:

Միաժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամը  հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը ծրագրում ընդգրկված տնտեսական աճի ներառականության ապահովման գործում։

Տիգրան Խաչատրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է իրենց հետաքրքրող հարցերի շրջանակը, մասնավորապես՝ հստակեցրել նախարարության կոնկրետ անելիքները վերը նշված ոլորտներում, անդրադառձել նաև գործարար միջավայրի բարելավմանը միտված առաջիկա քայլերին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ըստ ՀՀ կառավարության կողմից մշակվելիք առաջնահերթությունների ցանկի:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: