01/15/2026

Սոչիում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՌԴ քաղաքական և տնտեսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Սոչիում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՌԴ քաղաքական և տնտեսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Սոչիում երեկ մեկնարկել են Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքները: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս մասնակցել է համաժողովի աշխատանքներին: Համաժողովի բացման ժամանակ ծավալուն ելույթով հանդես է եկել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Համաժողովը հեղինակավոր հարթակ է, որը նպաստում է ազգային տնտեսությունների կայուն աճին, տարածաշրջանում ներդրումային ներուժի իրացմանը, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ռուսական ընկերությունների եւ օտարերկրյա գործընկերների միջեւ գործարար կապերի ամրապնդմանը:

Սոչի կատարած այցի շրջանակներում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական և տնտեսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում ԲՀԿ առաջնորդը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ առաջարկով:

ԲՀԿ Մամուլի հաղորդագրություն 


ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: