01/15/2026

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երեւանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը: Քննարկումը նախաձեռնել էին «Անտարես» հրատարակչությունը եւ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը: Փաշինյանն անդրադարձել է գրքի ստեղծման պատմությանն ու շարժառիթներին։ Իր խոսքում վարչապետը խոսեց ընդհատակում եղած տարիներից՝ նշելով, որ հիմա էլ կարծես ընդհատակում լինի․

«Հենց սկզբից, ինչ նկարագրված է գրքում, նորից կրկնվում է, սկսած՝ մեկնարկ հանպատրաստից: Այսինքն, այն ժամանակ ես հանպատրաստից դարձա փախստական, հիմա հանպատրաստից դարձա վարչապետ: «Ներիր ինձ որդիս» հատվածը, երբ կրկին այդ տրամաբանությունը վարչապետ դառնալուց հետո աշխատեց: Ընդհատակը. հիմա ես ընդհատակո՞ւմ եմ, թե՞ ընդհատակում չեմ: Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է, որտեղ մարդկանց հետ չես շփվում, այսինքն՝ ապրում եմ կառավարական առանձնատանը, որն ընդհատակ է: Ես հիմա մարդկանց հետ մեծամասամբ նույն ձեւերով եմ շփվում, ինչ ընդհատակում գտնվելիս՝ կրկին ինչ որ գրավոր տեքստեր, ելույթներ: Հետո այն զրահապատ մեքենան, որով գնում-գալիս եմ շրջապատված, ընդհատա՞կ է, թե՞ ընդհատակ չէ: Եվ վարչապետի աշխատասենյակը, որտեղ հնարավոր չէ նույնիսկ պատուհանը բացել եւ մաքուր օդ շնչել: Այսինքն՝ կրկին այդ ամենը կրկնվում է, եւ սա մի շրջապտույտ է, որը չգիտեմ, թե ինչքան պետք է շարունակվի»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: