01/15/2026

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը  4-րդ անգամ է հաղթող ճանաչվել աթլետիկայի Բալկանյան երկրների թվով 24-րդ փակ առաջնությանը: Այս առաջնությունն անցկացվել է Ստամբուլ քաղաքում:

Մեր մարզիկը 16.71մ արդյունքով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և արժանացել ոսկե մեդալի: Նա առաջ է անցել երկրորդ տեղում հանգրվանած ադրբեջանցի Նազիմ Բաբաևին, որը գրանցել է 16,68մ արդյունք, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Թուրքիայի ներկայացուցիչ Ջան Օզիփեկը` 16,21 արդյունքով:

 

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: