01/16/2026

Մեղրիի ոստիկաններն ու ՌԴ սահմանապահ զորքերի զորամասի ծառայողները 5 օր շարունակ փնտրում էին անհայտ կորած 82-ամյա ծերունուն. նրա դին հայտնաբերվել է Տաշտուն գյուղի ձորում

Մեղրիի ոստիկաններն ու ՌԴ սահմանապահ զորքերի զորամասի ծառայողները 5 օր շարունակ փնտրում էին անհայտ կորած 82-ամյա ծերունուն. նրա դին հայտնաբերվել է Տաշտուն գյուղի ձորում

Այսօր՝ փետրվարի 17-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Մինասյանի գլխավորությամբ վաղ առավոտից շարունակել են Մեղրի քաղաքի բնակիչ, 82-ամյա Բենիկ Սարգսյանի որոնողական աշխատանքները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա փետրվարի 11-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից:

Նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Մեղրիի բաժնի պետ Ա. Մինասյանի որոշմամբ ստեղծվել էին որնոողական մի քանի խմբեր: Ոստիկանները քաղաքացիների հետ համատեղ 5 օր շարունակ որոնողական աշխատանքները սկսում էին առավոտյան ժամը 08:00-ից և ավարտում մինչև մութն ընկնելը ու այդ աշխատանքները ղեկավարում էին բաժնի պետ Ա. Մինասյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Հայկ Բաբայանը:

Ոստիկանները սանրել են ահռելի մի հատված՝ 30-40 կմ-ից ավելի: Նրանց օգնության են հասել նաև Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապայն զորքերի N զորամասի ծառայողները՝ իրենց հատուկ շներով և օգտագործվել է նաև դրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածի դին հայտնաբերվել է Տաշտուն գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում՝ ամբողջովին սառած վիճակում: Դին տեղափոխելու համար ոստիկաններին օգնության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Մեղրիի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սվետլանա Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավագ հետաքննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այս պահին դիակի հայտնաբերման վայրում ծառայություն են կատարում Մեղրիի ոստիկանները՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպելիազոր Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ մինչև կժամանի դատական բժիշկը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: