01/15/2026

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա վիրավոր

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա վիրավոր

Փետրվարի 17-ին, ժամը 19:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 16-րդ կմ-ին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, թափքից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Շ. Գ., ծնված 1976 թ.)  կողաշրջվել է՝ ճանապարհը դարձնելով  միակողմանի երթևեկելի:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի ընթացամասի հովացման աշխատանքներ. բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: