01/15/2026

«Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության». Էրդողանը՝ Մակրոնին

«Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության». Էրդողանը՝ Մակրոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին հայտարարությանը: Էրդողանը Մակրոնի հայտարարությանը գնահատական է տվել թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում. փոխանցում է ermenihaber-ը:

Նախ  Թուրքիայի նախագահը Ֆրանսիային մեղադրել է 20-րդ դարում աֆրիկյան մի շարք երկրներում կոտորածներ իրականացնելու համար, իսկ այնուհետև Մակրոնին պատմությունն ավելի լավ սերտելու խորհուրդ է տվել։

«Մեր պատմության մեջ ցեղասպանության դեպք չի եղել։  Այդ այսպես կոչված Հայոց ցեղասպանություն  արտահայտությունը գործածելուց զգույշ եղիր։ Նախ ծանոթացիր այդ հարցի պատմությանը։ Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության, իսկ այժմ էլ մեր երկրում  ապրում է մոտ 100.000 հայ, որոնց մի մասը՝ Թուքրիայի քաղաքացի։  Նրանք մեր երկրում են ապրում և շարունակելու են ապրել։ Մենք կարող էինք Հայաստան ուղարկել այն հայերին, ովքեր Թուրքիայի քաղաքացիներ չեն, բա դա չենք արել»,- նշել է Էրդողանը։ 



© factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: