01/15/2026

Եթե քարտուղարուհին 2 միլիոն է ստանում, իսկ պայմանագրային զինծառայողը չի կարող ստանալ, սա ավելի շատ բարոյական անարդարություն է. Սերգեյ Բագրատյան

Եթե քարտուղարուհին 2 միլիոն է ստանում, իսկ պայմանագրային զինծառայողը չի կարող ստանալ, սա ավելի շատ բարոյական անարդարություն է. Սերգեյ Բագրատյան

«Չեմ կարծում, որ մեր ժողովուդրը կգերադասի նպաստի հաշվին ապրել: Քաղաքացիների մեծ մասը բողոքում է սոցիալական անարդարությունից: Պետք է դադարեցնել այն միտումը, որ ապահովված մարդիկ ընդգրկվեն անապահով մարդկանց ծրագրերում: Նույնն էլ պարգևավճարի մասով, այս վիճակում պետք չէր այդքան մեծ չափով ստանալ: Եթե քարտուղարուհին 2 միլիոն է ստանում, իսկ պայմանագրային զինծառայողը չի կարող ստանալ, սա ավելի շատ բարոյական անարդարություն է»,-ասել է  ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում:

Նա նշել է, որ չի կարծում, որ պետական ծառայողը չպետք է պարգևավճար ստանա, սակայն այստեղ էթիկական մաս կա:

Անդրադառնալով համայնքների միավորման խնդրին՝ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ կատարվել է տարերային խոշորացում և հաշվի չեն առնվել որոշակի ռիսկեր.

«Այլևս առանց համաձայնության որևէ միավորում չպետք է լինի, ես հիմա նախագծով եմ հանդես գալու, որ համայնքն իրավունք ունենա մասնակից լինել այն բիզնես ծրագրերին, որոնք իր տարածքում են տեղի ունենում»:

 

 

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: