01/15/2026

Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթանում են վերականգնման աշխատանքներ

Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթանում են վերականգնման աշխատանքներ
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Տողի համայնքի   ղեկավար   Ալեքսանդր  Շաբուրյանն  ասել է, որ   վերականգնման   աշխատանքներն  իրականացվում են  իրենց  համագյուղացի երևանաբնակ   Կարեն  Սաֆարյանի  միջոցներով:
 
Գյուղապետի   խոսքով՝   աշխատանքներն   սկսվել  են   2018  թվականից:
 
«Տեղադրել  է   նոր  տանիք:  Ներկայումս    տարվում  են    եկեղեցու    ներքին   և  արտաքին   հարդարման  աշխատանքները. դրանք   ավարտելուց  հետո   կբարեկարգվի   նաև  տարածքը»,-նշել  է   Ա.  Շաբուրյանը  և   ավելացրել, որ   նախատեսվում  է   եկեղեցին  շահագործման   հանձնել    2019  թվականին:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: