01/15/2026

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը «Արմենիա» ԲԿ-ից փախուստի է դիմել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը «Արմենիա» ԲԿ-ից փախուստի է դիմել

Փետրվարի 18-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանը հիվանդասենյակի պատուհանից դիմել է փախուստի։

Հ. Գալստյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է զանգահարել 010 44 29 04, 1-02 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: