01/15/2026

Պատգամավորներն արտասանում են Թումանյանի քառյակները. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ֆլեշմոբ է սկսել

Պատգամավորներն արտասանում են Թումանյանի քառյակները. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ֆլեշմոբ է սկսել

 Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ ֆլեշմոբ են սկսել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներն արտասանում են Հովհաննես Թումանյանի քառյակները և տեսանյութերը տեղադրում  «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում՝ օգտագործելով #Թումանյան150#ԻմՔայլը հեշթեգը:

Նախաձեռնությանը միացել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Գոռ Գևորգյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը, Կարեն Համբարձումյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Ջուլհակյանը:   

Հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ ՀովհաննեսԹումանյանը ծնվել է 1869 փետրվարի 19-ին, Լոռու Դսեղ գյուղում: Գրել է բանաստեղծություններ,պոեմներ,քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել էթարգմանություններ, մշակել է էպոսի ,Սասունցի Դավիթե ճյուղը։ Համարվում է ամենայն հայոցմեծ բանաստեղծ:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ արդեն իսկ սկսվել են պետականմակարդակով տարատեսակ միջոցառումների նախագծումներ՝ այդ հրաշալի հոբելյանը հավուրպատշաճի և մեծ շուքով նշելու համար։


 
 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: