01/15/2026

ԵԱՀԿ նախագահը մարտին կայցելի Երևան և Բաքու՝ քննարկելու ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցեր

ԵԱՀԿ նախագահը մարտին կայցելի Երևան և Բաքու՝ քննարկելու ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցեր

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակը հայտնել է, որ մարտին կայցելի Երևան և Բաքու՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, հաղորդում է «РИА Новости»-ն:

«Պատրաստվում եմ մարտի առաջին կեսին այցելել Բաքու և Երևան՝ ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցերի քննարկման համար: Հայաստանից և Ադրբեջանից հրավեր եմ ստացել»,- ասել է նա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:

Նա նշել է, որ Սլովակիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Լայչակն ընդգծել է, որ Հայաստանում ընտրություններից հետո նոր իրավիճակ է ստեղծվել, և որ «կառավարությունը հզոր մանդատ է ստեցել, և որի հետ հույսեր են կապում»:

«Մեր նպատակը Մինսկի գործընթացին աջակցելն է»,- նշել է դիվանագետը:

Իր հերթին, Լավրովն ասել է, որ ռուս, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները սերտ համագործակցում են ԵԱՀԿ-ի հետ:

«Նրանք արդեն հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, արտաքին գործերի նախարարների հետ, նոր շփումներ են նախապատրաստվում: Հաշվի առնելով այն, որ կառավարությունը ձևավորվել է, որոշակի ժամանակ կպահանջվի՝ հասկանալու համար, թե որքան ինտենսիվ է ընթանում կարգավորման գործընթացը»,- ասել է Լավրովը:

kentron.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: