01/16/2026

Արարատ Միրզոյանը հայտնում է սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին

Արարատ Միրզոյանը հայտնում է սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնում է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրակարգ ունեն: Դրանում, սակայն, մասշտաբային փոփոխություններ` խորհրդարանական կառավարման համակարգից անցում կիսանախագահականին չի լինի: Միրզոյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են` թեև կարծում եմ, որ ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից դարձնենք կիսանախագահական: Մեր օրակարգում սահմանադրական փոփոխություն կա: Շրջանակն առայժմ հստակեցվում է: Մենք այս ընթացքում տեսանք, որ կան բացեր, իրավիճակներ, երբ որ սահմանադրությունը չի կարգավորվում և հնարավոր են փակուղիներ առաջանալ: Այս ամենը պետք է ուսումնասիրենք»,-ասաց Միրզոյանը:

Հարցին` հնարավոր է արդյոք լինի նաև ՀՀ նախագահի լիազորությունների վերանայում, Միրզոյանն ասաց` գուցե: Նա նշեց` անպայմանորեն կընդգրկվի նաև Ընտրական օրենսգրքի վերանայման հարցը:

ԱԺ նախագահը շեշտեց` ինքը կիսանախագահական համակարգին վերադարձ կատարելուն կողմնակից չէ ամենևին: Կարծում է` հիմա ունենք խորհրդարանական համակարգ և ամեն ինչ պետք է անենք այդ համակարգի կայացման համար:

1991-ի Սահմանադրությամբ Հայաստանը եղել է ամբողջական նախագահական կառավարման երկիր: 2005-ին Սահմանադրությունը փոփոխության ենթարկվեց, դարձավ` կիսանախագահական: 2015թ. եղան փոփոխություններ, ու 2018թ. ապրիլից երկիրը լիարժեք անցավ խորհրդարանական կառավարման համակարգի:

2019թ. փետրվարի 16-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով իշխանություններին առաջարկել է մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել և վերադառնալ կիսանախագահական համակարգին:

 

armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: