01/16/2026

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանը բացվել է բանաստեղծի արձանը

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանը բացվել է բանաստեղծի արձանը

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանը բացվել է բանաստեղծի արձանը։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանը բացվեց մեծ հայորդու արձանը»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է «Ամենայն հայոց բանաստեղծի» ծննդյան 150-ամյակը:

Բանաստեղծի հոբելյանին նվիրված երևանյան միջոցառումների մեկնարկը տրվել է փետրվարի 19-ի վաղ առավոտյան, գրողի թանգարանի մատույցներում, որտեղ թանգարան մտնել ցանկացող տարբեր տարիքային խմբի աշակերտների հերթեր էին գոյացել:   

Թանգարանի մատույցներում ֆլեշմոբ էին իրականացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները` ընթերցելով Թումանյանի գործերը և կատարելով Կոմիտասի երգերը:

Ողջ օրվա ընթացքում հանրապետության տարբեր կետերում Հովհաննես Թումանյանին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: