01/16/2026

Կյանքից հեռացել է Լուիզ Սիմոն Մանուկյանը

Կյանքից հեռացել է Լուիզ Սիմոն Մանուկյանը

85 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանը։ Լուիզ Սիմոնը ազգային գործիչ, Հայաստանի ազգային հերոս և բարերար Ալեք Մանուկյանի դուստրն է։ 

1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո՝ 1989-ին, Լուիզ Սիմոն Մանուկյանը դարձավ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ և ղեկավարեց այն մինչև 2002-ը։ Նա առաջիններից էր, որ կազմակերպեց մեծաքանակ օգնություն երկրաշարժից հետո, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, և գործուն մասնակցություն ունեցավ անկախ Հայաստանի զարգացման գործին։ 

Լուիզ Սիմոն Մանուկյանի նշանակալի ձեռքբերումներից էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ-ի հետ համատեղ Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնումը։ 

civilnet.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: