01/16/2026

Ադրբեջանական դիրքերի դիմաց մեծ հրդեհ է եղել, չի բացառվում, որ այն վնասած լինի նաեւ դիրքերը (տեսանյութ)

Ադրբեջանական դիրքերի դիմաց մեծ հրդեհ է եղել, չի բացառվում, որ այն վնասած լինի նաեւ դիրքերը (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր, Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչ Վահան Ազիբեկյանը տեսանյութ է հրապարակել եւ գրել, որ ադրբեջանական դիրքեր են վառվում:

«Դիրքի մոտակայքի խոտածածկն է այրվել, գուցե նաեւ դիրքի մոտ շարված օգտագործված անվադողերով պատին է հասել»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Կոթի վարչական շրջանի ղեկավար Ֆելիք Մելիքյանը:

Մելիքյանը նշեց, որ միջդիրքային այդ հատվածում տարիներով խոտը կուտակվել է, իսկ երեկ էլ քամին բավականին ուժեղ էր. «Չգիտեմ այդ կրակը որտեղից է տարածվել: Այստեղ երկար ժամանակ տեղումներ չեն եղել, քամին էլ է նպաստում, որ խոտը չորանա»,- ասաց Մելիքյանը:

Մեր հարցին, թե հրդեհը հիմա է՞լ է շարունակվում, Մելիքյանն ասաց, որ ոչ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: